ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Էլի զարթնեցին

Էլի զարթնեցին
11.01.2013 | 00:38

Որքան մոտենում է նախագահի ընտրությունը, այնքան տարատեսակ քաղաքական ուժեր, «ճ կլասի» միավորումներ, հայրենակցական միություններ թեկնածուներին աջակցություն հայտնելու հայտարարություններ են անում: Հիմնականը, իհարկե, գործող նախագահին սատարելու «անհագ մղումն» է, որով հերթական անգամ իրենց մասին են հիշեցնում, հետո էլ «ոտքի» տեղ անում, որ հետագայում հանգիստ նախագահի «դուռը» գան: Մեր տեղեկություններով, առաջիկայում տարբեր անվանումներով կազմակերպություններ ջրի երես դուրս կգան ու հայտարարություններ կանեն: Ըստ այդմ, շուտով կրկին իրենց մասին կհիշեցնեն վիրահայերը, ապարանցիները: Ավելին, վերջիններս այսօրվանից ակտիվ նախապատրաստական աշխատանքների մեջ են, որ նախընտրական քարոզչության ժամանակ գործող նախագահի հանրահավաքներին «պաստառախեղդ» անեն` ցույց տալով, թե իրենք էլ լուրջ աշխատում են: Հավելենք, որ այսօրինակ կառույցները միայն ընտրությունից ընտրություն են նման «նախանձախնդրություն» ցուցաբերում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3050

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ